Ավինյանը ձեռագիր նամակ է գրել

Ավինյանը ձեռագիր նամակ է գրել

ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը պատասխանել է փոքրիկ Սոնայի նամակին, որը խնդրում է թույլ տալ իրեն հայրիկի հետ գյուղ գնալ։

«Սիրելի պարետ Ավինյան, Երևանի տանն այլևս չեմ դիմանում, ուզում եմ հայրիկիս հետ գյուղ գնալ։Խնդրում եմ ոստիկաններին ասեք, որ ճանապարհս չփակեն»,– գրել է Սոնան իր նամակում։

Նամակին պատասխան պարետ Ավինյանը գրել է 

«Սիրելի Սոնա, շնորհակալ եմ, որ հետևում ես պարետատան սահմանած կանոններին։ Շատ եմ ցավում, որ չես կարող հայրիկիդ հետ գյուղ գնալ։ Հավատա`բոլոր սահմանափակումները միայն քո, ընտանիքիդ, ընկերներիդ, մեր բոլորի առողջության համար են։Այս ամենը ժամանակավոր է և շատ շուտով դու և մյուս փոքրիկները դարձյալ դպրոց եք հաճախելու ու խաղալու եք բակում։ Առողջ եղիր»,