Վահե Ղազարյանն ԱԺ-ում է

Վահե Ղազարյանն ԱԺ-ում է

ԱԺ է այցելել ՆԳ նախարար Վահե Ղազարյանը՝ 2023 թվականի՝ իր ղեկավարած համակարգի գործունեության հաշվետվությունը։ Պատասխանելով հարցին, թե Ռուսաստանում ձերբակալված ադրբեջանցուն Հայաստանին հանձնելու դիմում ներկայացվե՞լ է, Ղազարյանն ասաց, որ ըստ ընթացակարգի եւ ժամանակացույցի իրենք դիմել են, շեշտեց, որ չեն ուշացրել, հարցին՝ ՌԴ-ն է շտապողականություն դրսեւորե՞լ, Ղազարյանն ասաց, որ չի կարող պատասխանել։

Հիշեցնենք, որ ադրբեջանցի ֆիթնես մարզիչ Քամիլ Զեյնալին, որը Ռուսաստանում ձերբակալվել էր Հայաստանի պահանջով, Ադրբեջանի իշխանությունների աջակցությամբ ազատ է արձակվել։

ՌԴ-ում ադրբեջանցուն ձերբակալել էին ՀՀ-ի պահանջով՝ մեր երկրի կողմից 2020 թ․ սեպտեմբերի 29-ից հայտարարված միջազգային հետախուզման շրջանակում։ Ինքը՝ Զեյնալին հայտարարել է, թե իրեն ռուս իրավապահները ծանուցել են դատարան ներկայանալու մասին և որ հնարավոր է՝ հանձնեն ՀՀ իշխանություններին։

Հայաստանի գլխավոր դատախազությունից հայտնել էին, որ պաշտոնական տեղեկություն չունեն ադրբեջանցու ձերբակալման մասին, իսկ ՀՀ ՆԳՆ-ից նշել էին, որ Զեյնալին հետախուզվում է մարդասպանության մեղադրանքով։

Ավելի վաղ, ՌԴ-ում Ադրբեջանի դեսպանատունը նշել էր, թե ՀՀ ՔՕ որ հոդվածներով է մեղադրանք առաջադրվել իրենց քաղաքացուն։