Թրամփն անդրադարձել է Պուտինի առաջարկին 

Թրամփն անդրադարձել է Պուտինի առաջարկին 

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անդրադարձել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Ռուս-Ուկրաինական ուղիղ բանակցությունները Ստամբուլում, մայիսի 15-ին, վերսկսելու առաջարկին։ Նա մասնավորապես սոցկայքի իր էջում գրել է, որ հնարավոր է, որ այդ օրը դառնա մեծ օր Ուկրաինայի եւ Ռուսաստանի համար։ «Հնարավոր է, որ այն լինի մեծ օր Ռուսաստանի եւ Ուկրաինայի համար։ Դա կլինի բացարձակապես նոր եւ շատ ավելի լավ աշխարհ»,- ասել է նախագահ Թրամփը։

Հիշեցնենք, որ մայիսի 11-ի գիշերային ուղերձում՝ նախագահ Պուտինն առաջարկել է առանց որեւէ նախապայմանի՝ Ուկրաինայի հետ վերսկսել Ստամբուլյան ընդհատված բանակցությունները՝ պայմանական մեկնարկի օր անվանելով մայիսի 15-ը։