Լրագրային շանսոն

Լրագրային շանսոն

Էդմոն Մարուքյանը` ԱԳՆ-ին
-Սերս գաղտնի թող մնա, սերս յարիս պես,
Ոչ ոք պետք է չիմանա` ինչ գործի եմ ես...

Իջևան-Սիցիլիա տրանզիտ
Мафия бессмертна... Ինչպես կասեր Խորենացին, թեև մենք սիցիլիական մաֆիային չենք հասնի, բայց մեզանում էլ հիշատակության արժանի շատ գործեր կան:

Բաց նամակ էն աշխարհից
ՀՀ իշխանությունները բաց նամակ են ստացել Գաբրիել հրեշտակապետից, որտեղ մասնավորապես ասվում է` լսեք, արա, ե՞րբ եք վերջ տալու մեզ մոտ ամբաստանյալի կարգավիճակով մարդ ուղարկելու այդ հիմար քաղաքականությանը: Ձեր պատճառով էդ մարդիկ ավտոմատ կարգով դժոխք են ընկնում:

Րաֆֆի Հովհաննիսյանին` խնդրանք
Դու տաքսի մի նստիր:

Էդգար Ղազարյանին
Ինչ անելու ես` արագ արա: Էլ ծաղիկ-մաղիկ ջրելու ժամանակ չկա:

Ընդդիմադիր պատգամավորներին` ի Արցախ
Դժվա՞ր էր մի երկու ՔՊ-շնիկ պատգամավորի թևներիդ տակ տալն ու Արցախ տանելը: