Սաղ երկիրը գյուղ տեղ ա, ազգական են, էլի. Սամվել Ալեքսանյանը՝ քաղաքապետարանին նվիրած «Կամազների» մասին

Սաղ երկիրը գյուղ տեղ ա, ազգական են, էլի. Սամվել Ալեքսանյանը՝ քաղաքապետարանին նվիրած «Կամազների» մասին

Ցավդ տանեմ, ես «ԿամԱԶ»-ների հետ գործ չունեմ. այս մասին «Ազատություն» ռադիոկայանի հարցին ի պատասխան ասել է ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանը՝ անդրադառնալով հայտարարություններին, թե նա Երևանի քաղաքապետարանին «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ է նվիրել:

Հարցին, թե քաղաքապետարանին երեք «ԿամԱԶ» նվիրած «Ալեքս ընդ հոլդինգ» ընկերությունը կապ ունի՞ իր կամ իր ազգականի հետ, գործարարն արձագանքել է. «Սաղ երկիրը գյուղ տեղ ա, ազգական են, էլի»: