Հայաստանում երկրաշարժ է զգացվել

Հայաստանում երկրաշարժ է զգացվել

Քիչ առաջ երկրաշարժ է զգացվել Հայաստանում: Ըստ բնակիչների՝ մոտավորապես 5-6 բալ ուժգնությամբ զգացվել է Երևանում, Սյունիքի մարզում, Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում: 

Ըստ Android Earthquake Alerts System-ի՝ ժամը 22:14-ին տեղի է ունեցել 5.3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ:

Էպիկենտրոնը Նախիջևանի հետ սահմանին է:

ՀԳ․ Սույն թվականի հունվարի 28-ին, տեղական ժամանակով ժամը՝ 22:14-ին (Գրինվիչի ժամանակով ժամը՝ 18:14-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային  ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 38.33⁰ և արևելյան երկայնության 45.24⁰ աշխարհագրական կոորդինատներով Իրան՝ Խոյ քաղաքից 34 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 5.9 մագնիտուդով երկրաշարժ:
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 8 բալ:
Երկրաշարժը զգացվել է Սյունիքի մարզում 5 բալ, Վայոց ձորի և Արարատի մարզերում և Երևան քաղաքում 3-4 բալ, Արմավիրի և  Կոտայքի մարզերում՝ 2-3 բալ ուժգնությամբ։