«Զվարթնոցի» օդային փոխադրումների կարգավորման բաժնի պետ Ստեփան Փայասլյանին հարցրինք. այս օրերի աղմուկի պատճառ դարձած, Ռուսաստան թռիչք կատարած 2 ինքնաթիռն էլ կալանվա՞ծ են Ռուսաստանում։ «Ես չունեմ պաշտոնական տեղեկատվություն որեւէ օդանավի կալանման մասին, որովհետեւ հայկական որեւէ օդանավ այս պահին թռիչք չի իրականացնում, իսկ մնացած օդանավերը, որոնք այլ երկրների են, նման ինֆորմացիա մեզ չի փոխանցվում»: Ռուսական մամուլը գրեց, որ «Զվարթնոց»-ից մայիսի 9-ին թռիչք է եղել, որոշ աղբյուրներ պնդում են, որ դա ՀՀ ԱԻՆ-ի սպասարկման ինքնաթիռն է․ եթե այն կալանված է, ի՞նչ են անելու անհրաժեշտության դեպքում։ «Բացառված է, բոլոր թույլտվությունները, որոնք տրվում են մեկանգամյա չվերթների համար, վստահեցնում եմ` դրանցում որեւէ հայկական օդանավ չկա»: Լավ, ի՞նչ ինքնաթիռ է մայիսի 9-ին թռել «Զվարթնոց»-ից Վորոնեժ։ «Չեմ կարող ասել, իրավասու չեմ, թե Ռուսաստանում ինչ են անում, ես պնդում եմ՝ դրանք հայկական օդանավեր չեն»: Բոլոր դեպքերում, «սիգարետային» թռիչքներ եղել են։ «Նախորդ թռիչքը` դեպի Կրասնոդար, այո, եղել է, ինչ վերաբերում է երկրորդին, պետք է նայեմ, զանգահարեք 15 րոպեից»: 15 րոպեից պարոն Փայասլյանը խիստ բարեհամբույր ասաց. «Այո, մայիսի 9-ին մենք թռիչք ունեցել ենք` Երեւան-Վորոնեժ»: Ի՞նչ բեռ է եղել, գիտեի՞ք։ «Ոչ, իրենք ընդհանուր գրում են, այդ թվում՝ եւ ծխախոտ»: «Այդ թվո՞ւմ», թե՞ միայն ծխախոտ։ «Որքան հիշում եմ` 90 տոկոսը` հիմնականում ծխախոտ»: Իսկ դրանք ակցիզավորվա՞ծ են, թե՞ կոնտրաբանդա, չե՞ք իմանում։ «Ես միայն թուղթ եմ տեսնում` սենյակումս»:
Էքսկլյուզիվ
Ամենաընթերցված
Մոսկվան մեկնաբանել է Գյումրիում ռուսական ռազմաբազա...
Գյումրիում ռուսական ռազմաբազայի կարգավիճակի վերանայման մասին Հայաստանի կողմից ազդանշաններ դեռ չեն ստ...
Քաղաքական հայացքների համար ինձ ազատեցին պաշտոնից
Հարգելի՛ ընկերներ, հարազատներ, ուսանողներ, տեղեկացնում եմ ձեզ, որ այսօր քաղաքական հայացքների համար ա...
Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը կրկին կվարե...
«Իմնեմնիմի» հաղորդաշարի հեղինակներ Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը շարունակում են գտնվել վարչ...
×
❮
❯