Իշխանյանին, Սահակյանին և Ղուկասյանին տեղափոխել են Բաքո՞ւ․ նոր մանրամասներ
Ստեփանակերտում ապօրինի ձերբակալվել են ԼՂ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը (1997-2007 թթ.), Բակո Սահակյանը (2007-2020 թթ.) և ԼՂ խորհրդարանի վերջին նախագահ, ՀՅԴ կուսակցության ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը։
Այդ մասին հայտնել են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ հղում անելով երկրի ԱԱԾ-ին։
ԼՂ նախկին ղեկավարները, ըստ տեղեկությունների, տեղափոխվել են Բաքու, նրանք մեղադրվում են «ռազմական հանցագործություններ կատարելու» մեջ։
Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի և ԼՂ ԱԽ նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանի ճակատագիրն առայժմ անհայտ է։
Հիշեցնենք, որ վերջին օրերին Ադրբեջանի իշխանություններն առևանգել են Արցախի նախկին պետնախարար, գործարար Ռուբեն Վարդանյանին, գեներալներ Դավիթ Մանուկյանին, Լևոն Մնացականյանին, ինչպես նաև ԼՂ նախկին ԱԳ նախարար Դավիթ Բաբայանին՝ նրանց նկատմամբ խափանման միջոց ընտրելով 4-ամսյա կալանավորումը։
Կարծիքներ