Ես այն դատավորն եմ եղել, որ Գերագույն խորհրդի նախագահին պարտավորեցրել է պատասխանել քաղաքացու նամակին

Ես այն դատավորն եմ եղել, որ Գերագույն խորհրդի նախագահին պարտավորեցրել է պատասխանել քաղաքացու նամակին

Սահմանադրական դատարանի դատավոր Ալվինա Գյուլումյանին հարցրինք, թե ի՞նչ կարող է պատասխանել այն պնդումներին, որ ՍԴ-ն կախված է նախկին իշխանություններից և նրանց վերջին փրկօղակն է, ասաց․

«Գիտեք ինչ, ես կցանկանայի տեսնել որևէ մեկին, որը կարող է, կամ ընդունել է ավելի համարձակ որոշումներ և նախորդ իշխանության դեմ, և մյուսի, որը ավելին է արել, քան ես եմ արել։ Ես Խորհրդային Միության տարիներին այն դատավորն եմ եղել, որը որոշում է կայացրել և Գերագույն խորհրդի նախագահին պարտավորեցրել է պատասխանել քաղաքացու նամակին։ Ես առաջին նախագահի օրոք այն դատավորն եմ եղել, որը, չնայած կողքից ամեն տեսակ ճնշումներին, կարողացել է Դաշնակցության գործը 2-րդ անգամ չկասեցնել, դա իմ վարույթում էր գտնվում և ես այն ուղղակի առանց քննության եմ թողել։ Ես այն դատավորն եմ, որը 1995 թվականի ընտրությունների արդյունքով գործ քննելիս կարողացավ դահլիճում կանգնել և հայտարարել, որ դատարանը ձեզ համար ստալինյան տրոյկա չէ, որ ինչ բերեք, դակենք։ Ի վերջո, ես այն դատավորն եմ, որը հետագայում արդեն ՄԻԵԴ-ում կայացրել է որոշումներ, քվեարկել եմ այն որոշումների օգտին, որոնցում խախտումներ են արձանագրվել և 2-րդ նախագահի իշխանության օրոք, և 3-րդ նախագահի իշխանության օրոք  թույլ տրված խախտումների վերաբերյալ։ Այս պայմաններում եթե որևէ մեկը փորձի ինձ ասել կախյալ, ապա նա ուղղակի մեղանչում է իր խղճի դեմ»։