Մեծ Բրիտանիան կավելացնի իր ռազմական ներկայությունն ամբողջ աշխարհում 

Մեծ Բրիտանիան կավելացնի իր ռազմական ներկայությունն ամբողջ աշխարհում 

Մեծ Բրիտանիան մտադիր է ավելացնել իր ռազմական ներկայությունն ամբողջ աշխարհում՝ առաջիկա մի քանի տարիների ընթացքում։ Այս մասին հայտնում է բրիտանական Պնախարարությունը։ Դա, ըստ պաշտոնական մեկնաբանության, անհրաժեշտ է՝ սպառնալիքներին ավելի արդյունավետ արձագանքելու համար։

Համաձայն այդ պլանի, հիմնական ուժերը կտեղակայվեն Գերմանիայում, Քենիայում եւ Օմանում։ Արձագանքման ուժերը կամրապնդվեն հավելյալ մոտոհրաձգային եւ ականազերծող զորամասերով, ինչպես նաեւ հրետանիով ու Apache եւ Chinook ուղղաթիռներով։