Քոբայրի զանգակատան գմբեթին շողում է նորաօծ խաչը

Քոբայրի զանգակատան գմբեթին շողում է նորաօծ խաչը

Քոբայրի զանգակատան գմբեթին շողում է նորաօծ խաչը։
Պետպատվերի շրջանակներում ճարտարապետ Սուրեն Մելիք-Քարամյանի նախագծով ու հեղինակային վերահսկողությամբ և վերականգնող շինարար Ալիկ Անանյանի ու իր արհեստավարժ թիմի կողմից ամրակայվել  և վերականգնվել էր Քոբայրի վանքի զանգակատունը։ Վերականգնողական աշխատանքներում ներառված չէր գմբեթի խաչը, զանգը, սուրբ սեղանն ու մուտքի դուռը։ Խորեն Ավագի Արոյանն անցյալ տարի հանձն առավ զանգակատան խաչի մեկենասությունը։  

Այսօր Գուգարաց թեմի բարեխնամ առաջնորդ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանի կողմից օծվեց  Քոբայրի զանգակատան գմբեթի խաչը։ Դարբնի կռածո խաչը պատրաստվել էր Արարատի մարզի Մասիս քաղաքի փոխքաղաքապետ Խորեն Ավագի Արոյանի բարերարությամբ։ Արարողությանը ներկա էին  Մասյացոտնի բարձրաշնորհ առաջնորդ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանը, Սանահինի հոգևոր սպասավոր արժանապատիվ Տեր Մասիս քահանա Առաքելյանը, Ախթալայի հոգևոր սպասավոր Տեր Հեթում քահանա Թարվերդյանը, Օձունում իմ ծառայակից եղբայր արժանապատիվ Տեր Արարատ քահանա Շահվերդյանը, Օձուն համայնքի ղեկավար հարգարժան Արսեն Տիտանյանը, Օձունի Մշակույթի տան տնօրեն հարգելի Գոհար Մարյանյանը, Վանաձորի երգի-պարի «Հորովել» անսամբլի գեղարվեստական ղեկավար և տնօրեն Արմեն Ներսիսյանը, Վանաձորի «Մանե տուր»-ի պատասխանատու Նազանի Սարգսյանը  և Սպիտակի ղեկավար  Ֆեդյա Թումանյանը և այլ բարեպաշտ անձինք։ Խաչը զանգակատան գմբեթին տեղադրեցին ԱԻՆ֊ի Օձունի բաժնի աշխատակիցները Արմեն Բարսեղյանի գլխավորությամբ։ Խաչի օծման ավարտին Թուֆենկյան հյուրանոցառեստորանային համալիրում մատուցվեց մատաղ խաչի օծման և  զանգակատան խաչով պսակման առթիվ։

Տեր Վրթանես Բաղալյանի ֆեյսբուքյան էջից