Լևոն Տեր-Պետրոսյանը գնացել է մյուս նախագահներին համոզելու, թե պետք է հանձնվենք, կապիտուլացվենք

 Լևոն Տեր-Պետրոսյանը գնացել է մյուս նախագահներին համոզելու, թե պետք է հանձնվենք, կապիտուլացվենք

Լևոն Տեր-Պետրոսյանը ժամանակին ուներ մի թեզ, որը նույնպես երևի արդեն շուտով կարտահայտի։ Նա ժամանակին ասում էր, թե մեր պաշտպանվածությունը մեր անպաշտպանության մեջ է։ Երևի նոր սերունդը չգիտի կամ լավ չի հիշում, սակայն մենք այս ամենն արդեն անցել ենք։ Լևոն Տեր-Պետրոսյանի մոտեցումների դեմ այս գաղափարական պայքարը մենք դեռ վաղուց ենք տարել։ Այս մասին քիչ առաջ Եռաբլուրում ասաց ՀՅԴ-ական Արմեն Ռուստամյանը՝ անդրադառնալով լրագրողների հարցերին՝ կապված առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հարցազրույցի հետ։ Տեր-Պետրոսյանը, հիշեցնենք, իշխանությանն ու ընդդիմությունը կոչ էր անում համախմբվել, բանակցել միմյանց հետ եւ հայտարարում էր, որ ով էլ գա՝ Նիկոլի փոխարեն, ավելի վատ փաստաթուղթ է ստորագրելու։

«Ես վստահ եմ, որ նա ամենևին չի փոխել իր մոտեցումները։ Նրանք այն տեսակն են, ովքեր մտածում են, թե հայ ժողովուրդը անկարող է։ Այո, նա շատ հստակ արտահայտվեց, թե պիտի պատրաստվենք կապիտուլյացիայի։ Ստացվում է, որ ինքը գնացել է կաթողիկոսի ու մյուս նախագահների հետ հանդիպմանը, որ համոզի, ասի՝ եկեք հանձնվենք»,- հավելեց նա։