Երբ կհրապարակվի պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը

44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը կներկայացվի սեպտեմբերի 27-ին հետևող ԱԺ լիագումար նիստի առաջին կամ երկրորդ օրը, ԱԺ-ում այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։
«Քանի որ սեպտեմբերիի 27-ը շաբաթ օր է, իսկ ամսի 30-ին կսկսվի ԱԺ լիագումար նիստը, ԱԺ նախագահը կներառի հարցը խորհրդի նիստում ու օրը վերջնական կորոշվի»,- նշեց նա։
Կարծիքներ