«Սասնա ծռերի» հետ չենք համագործակցի, նրանց տեղը բերդում է. Վահե Հակոբյան

«Սասնա ծռերի» հետ չենք համագործակցի, նրանց տեղը բերդում է. Վահե Հակոբյան

Մենք անվտանգությունը դրել ենք առաջին տեղում և այն համարում ենք սկզբունքային հարց։ Այս մասին քիչ առաջ «Վերծնվող Հայաստան» կուսակցության հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց կուսակցության ղեկավար Վահե Հակոբյանը՝ հավելելով, որ կուսակցության համագումարը կլինի առաջիկայում, որտեղ մանրամասն կնշեն կուսակցության անելիքների և ծրագրերի մասին։

«Կուսակցության վարչության կազմից համարյա բոլորս եղել ենք «Հանրապետական» կուսակցության անդամներ և չենք ամաչում դրանից։ Մարդկանց պետք է գործերով դատել։ Գնացեք Սյունիք և ցանկացած բիզնեսմենի հարցրեք, թե ոնց է եղել այն ժամանակ։ Երբ ես ստանձնեցի Սյունիքի մարզպետի պաշտոնը, մարզը բոլոր ցուցանիշներով եղել է վերջին տեղում։ Մեկ տարի հետո մենք փակել ենք ցուցանիշներն առաջին տեղով թե՛ ներդրումային, թե՛ սոցիալական, թե՛ հարկերի մասով։ Մեր երկիրն այսօր վերածննդի անհրաժեշտություն ունի բոլոր ոլորտներում։ Սյունեցին այսօր ամեն օր իր կաշվի վրա զգում է՝ ինչ է նշանակում ապրել թշնամու անմիջապես կողքին»,- ասաց Հակոբյանը։

««Վերածնվող Հայաստան» կուսակցությունը պատրաստ է համագործակցել քաղաքական դաշտի բոլոր առողջ ուժերի հետ, բացառությամբ «Սասնա ծռերի։ Ինչքան ուզում են Նիկոլի դեմ պայքարել, մեզ համար «կարմիր գիծ են»: Կոնկրետ ինձ համար իրենք տեռորիստ են, իրենց տեղը բերդում է»,- հավելեց Վահե Հակոբյանը։