Եգիպտոսում հայտարարել են Մուրսիի որդու թունավորման մասին

Եգիպտոսում հայտարարել են Մուրսիի որդու թունավորման մասին

Եգիպտոսի իշխանազրկված նախագահ Մուհամմեդ Մուրսիի որդին՝ Աբդուլլան թունավորվել է անհայտ թունավոր նյութի մահաբեր դոզայով։ Այս մասին հայտնում է «Անադոլու» լրատվական գործակալությունը, վկայակոչելով «Guernica 37» բրիտանական իրավաբանական ընկերության մասնագետների եզրակացությունը։ Իրավաբանները հայտարարել են, որ ունեն հավաստի տեղեկություններ, որոնք նոր լույս են սփռում Մուրսի-կրտսերի մահվան պատճառների վրա։

Հիշեցնենք, որ Աբդուլլա Մուրսին սպանվել է անցյալ տարվա սեպտեմբերի չորսին՝ քսանհինգ տարեկան հասակում՝ Գիզայում, որը գտնվում է Կահիրեից դեպի հարավ։ Պաշտոնական վարկածի համաձայն, նա մահացել է սրտի տագնապից։ Սակայն Մուրսիների շահերը ներկայացնող իրավաբանները հայտարարել են, որ վստահ են, որ Աբդուլլային թունավորել են։