Էդ փողը քոնը չէ, որ շաբաշ տաս․․․

Էդ փողը քոնը չէ, որ շաբաշ տաս․․․

Լրագրողը ՔՊ-ականին հարց է տալիս՝ ինչո՞ւ է դատախազի աշխատավարձը 100 տոկոսով բարձրանում, իսկ թոշակառուինը՝ 3 հազար դրամով։ ՔՊ-ականի պատասխանից դժվար թե մեկը բան հասկացավ։ Թիմն արդեն ամբողջովին մանիպուլյացիոն ռելսերի վրա է դրված ու պատասխանելու փոխարեն նրանք ավելի լավ կանեն, անջատեն մեխանիզմը ու լռեն։

Սարուձոր ընկնելու փոխարեն, կարելի է պարզ, հարթ ճանապարհով ընթանալ ու հասկանալ գլխավոր դատախազի, դատավորների, ոստիկանության կամ մնացած պաշտոնյաների աշխատավարձերը ինչու՞ են աստղաբաշխական թվերով աճում։ 

Մամուլն ամբողջ օրը ձայն բարբառո անապատի հայտնում է քաղաքական հետապնդումների, ոստիկանության ծեծուջարդի , ուժայինների միջոցով Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պահելու, պատգամավորներին սանձելու մասին։ Մի կետից է պատվերը իջեցվում։ Երբ մի կետից է պատվերը իջեցվում, այդ մի կետն էլ պետք է մտահոգված լինի, որ նրանց լիուլի կերակրի, չէ՞ որ իր խոսքը դեռ դուրս չեկած կատարում են, իր աթոռը պահում են։  Փողի մուննաթ։

 Մանավանդ որ այդ փողը ոչ թե պատվիրատուինն է, այլ Հայաստանի հպարտ քաղաքացունը։ Էդ փողը Նիկոլ Փաշինյանինը  չէ, որ շաբաշ տա։  Դա օրհասական վիճակում գտնվող Հայաստանի բյուջեինն է, որը պետք է ծախսի առաջին հերթին երկրի անվտանգությունն ապահովելու համար։ Թշնամիդ քթիդ տակ է, դու քո ներքին ռեսուրսը քամուն ես տալիս, հետո էլ բողոքում, թե ամա՜ն մեզ չեն օգնում։