Ե՞րբ կհրապարակվի Ուկրաինայում պատերազմի ավարտի ծրագիրը. Bloomberg

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Ուկրաինայի և Ռուսաստանի գծով հատուկ բանագնաց Քիթ Քելլոգը ծրագրում է առաջիկա շաբաթներին բացահայտել Ուկրաինայում պատերազմի ավարտի մի քանի տարբերակներ։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Հրատարակությունը գրում է, որ Քելլոգը մտադիր է կարծիքներ և տեղեկություններ հավաքել պաշտոնյաներից Մյունխենի անվտանգության համաժողովում, ինչպես նաև Կիև և եվրոպական երկրների մայրաքաղաքներ այցելությունների ժամանակ։
Ենթադրվում է, որ ստացված բոլոր առաջարկները կօգնեն հող նախապատրաստել Թրամփի և Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու միջև ուղիղ բանակցությունների համար, գրում է ՌԻԱ Նովոստին։
Բացի այդ, Քելլոգը եվրոպացի առաջնորդների հետ կքննարկի նրանց պատրաստակամությունը անվտանգության հարցերում առաջատար դեր ստանձնելու՝ հնարավոր խաղաղության համաձայնագրին աջակցելու համար:
Կարծիքներ