Ինչն է նպաստում դեմենցիայի առաջացմանը

Չափազանց ուժգին լուսային ճնշումը, որը մասնագետները լուսային աղտոտվածություն են անվանում, կարող է մարդու մոտ ավելացնել դեմենցիայի՝ Ալցհեյմերի հիվանդության առաջացման հավանականությունը։ Այս մասին հայտնում է «Frontiers in Neuroscience» պարբերականը։ Նման եզրակացության մասնագետները հանգել են վերլուծելով ԱՄՆ թվով 48 նահանգների լուսային աղտոտվածության քարտեզներն ու այդ վայրերում ապրողների առողջական տվյալները։ Հետազոտությունները պարզել են, որ տվյալ շրջաններում Ալցհեյմերի հիվանդություն ունեցողների մոտ որպես հիվանդության առաջացման պատճառ համարվել է գիշերային ժամերին ուժեղ լուսավորության առկայությունը։
Մնացած պատճառները, ինչպիսիք են՝ երիկամների խրոնիկ հիվանդությունները, ալկոհոլի չարաշահումը, դեպրեսիան ու ճարպակալումը, այս գործոնի համեմատ ավելի երկրորդական պլան են մղված եղել։ Գիտնականները նշում են, որ այս հետազոտությունը դեռ պետք է շարունակել, սակայն արդեն հիմա խորհուրդ է տրվում լուսային աղտոտվածության դեմ պաշտպանիչ միջոցներ ունենալ հատկապես գիշերային ժամերի համար՝ առողջական խնդիրներից խուսափելու համար։ Իսկ առատ լուսավորությունը մեգապոլիսներին է հատկապես բնորոշ։
Կարծիքներ