Կհետեւի՞ Ֆրանցիսկոս Պապը՝ աշխատանքային գրաֆիկը մեղմելու բժիշկների պահանջին

Crux պարբերականը գրում է, որ Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապը, չնայած ունեցած առողջական խնդիրներին, չի թուլացնում իր աշխատանքային գրաֆիկի հագեցվածությունը։ Հիվանդանոց տեղափոխվելուց մոտ երկու ամիս առաջ նա բացել է Նիկիայի առաջին Տիեզերական ժողովի 1700-ամյակի հոբելյանական տարին, որը դեռ 325 թվականին դատապարտեց արիոսականության հերձվածը։ Ֆրանցիսկոս Պապը հույս ունի, որ առիթ կունենա հանդիպելու Կոստանդնուպոլսի «տիեզերական» տիտղոսը կրող պատրիարք Բարդուղիմեոսի հետ ժամանակակից Նիկիայում, որն այժմ կրում է Իզնիկ անվանումը։ Այն գտվնում է Թուրքիայի հյուսիս-արեւմուտքում։ Այցը կայանալու էր մարտ ամսին։ Սրբազան Քահանայապետի հիվանդությունը այդ այցը դրել է հարցականի տակ։
Բանն այն է, որ բժիշկները պահանջել են, որ նա զերծ մնա մարդկանց մեծ խմբերի հետ հանդիպումից եւ հատկապես ծանրաբեռնված միջոցառումներից ու հանդիպումներից՝ հետթերապիական վերականգնման երկու ամիսների ընթացքում։ Սակայն դժվար թե որեւէ մեկը հավատում է, որ Ֆրանցիսկոս Պապը ականջալուր կլինի բժիշկներին ու կկատարի նրանց պահանջը, ամփոփում է պարբերականը։
Կարծիքներ