Խորհրդային ԿԳԲ-ն փորձել է «վերբովկա» անել Ստոլտենբերգին

Խորհրդային ԿԳԲ-ն փորձել է «վերբովկա» անել Ստոլտենբերգին

«ԿԳԲ-ի (ՊԱԿ-Խմբ.) հետ նույն սեղանի շուրջ ծովախեցգետիններով հսկայական սենդվիչներ էի ուտում»: ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը պատմել է, թե ինչպես է փորձել 1991 թվականին հավաքագրել խորհրդային գործակալի։

Financial Times-ին տված հարցազրույցում նա ասել է, որ կապ է ունեցել Օսլոյում ՊԱԿ-ի հետ, 1980-ականներին, երբ ղեկավարում էր Աշխատավորների երիտասարդական լիգան՝ Նորվեգիայի աշխատավորական կուսակցության երիտասարդական կազմակերպությունը: ՆԱՏՕ-ի նախկին ղեկավարը նաև ասել է, որ 1991 թվականին Նորվեգիայի հակահետախուզությունն իրեն խնդրել է հավաքագրել Բորիս Կիրիլլովին՝ գործակալի, ում հետ նա կանոնավոր կերպով ընթրել է 10 տարի շարունակ (և կերել է այդ նույն ծովախեցգետնի սենդվիչները)։ Կիրիլլովն իր հերթին փորձել է հավաքագրել Ստոլտենբերգին։