Մեր ընկերը, ում մոտ հայտնաբերել էին վիրուսը, արդեն կարելի է ասել՝ ապաքինվել է

Մեր ընկերը, ում մոտ հայտնաբերել էին վիրուսը, արդեն կարելի է ասել՝ ապաքինվել է

Ծաղկաձորում կարանտինի մեջ գտնվող Գոռ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝ 

«Ողջույններ Ծաղկաձորից...
Արդեն 10 օրից ավել է, ինչ ընկերներիս հետ գտնվում եմ կարանտինի մեջ՝ Ծաղկաձորի հյուրատներից մեկում։ Էս քանի օրվա ընթացքում մեզ հղված մաղթանքներից և հարցերից հասկացա, որ մեր հայրենակիցների մի մասը սխալ պատկերացում ունի կարանտին կոչվածի մասին։ Փորձելով ուղղել թյուրընկալումները ուզում եմ նորից ասել, որ ինձ և իմ ընկերներին(ինչպես և տասնյակ մեր հայրենակիցների), մեկուսացրել են ոչ թե նրա համար, որ հիվանդ ենք, այլ նրա՝ որ շփում ենք ունեցել մարդկանց հետ, ում մոտ հայտնաբերել են նոր կորոնավիրուս։ Այս օրերի ընթացքում իմ և իմ ընկերների ինքնազգացողությունը եղել է նորմալ և մշտապես գտնվել ենք մասնագետների վերահսկողության տակ և այս պահին հիվանդության հետ կապված որևէ նախանշան չկա։ Ընդանրապես՝ ախտանշանների ի հայտ գալու դեպքում միանգամից տեղափոխում են հիվանդանոց, կարճ ասած՝ հիվանդը կարանտինում չի մնում։ Ապահովության համար կարանտինից դուրս գալուց առաջ մենք նույնպես կթեստավորվենք և ներքուստ վստահ եմ, որ կստանանք բացսական պատատխան։)
Ամեն դեպքում ընկերներիս և իմ անունից շնորհակալություն եմ հայտնում մաղթանքների համար։
P.S=> Վերջում դրական նոտա՝ մեր ընկերը, ում մոտ հայտնաբերել էին վիրուսը, արդեն կարելի է ասել՝ ապաքինվել է, ամեն դեպքում վերջին թեստը բացսական պատասխան է տվել...
Առողջ եղեք ու ձիգ կացեք...
#NoCorona
#Ծաղկաձորի_ուղղիչ_տնից»