Ադրբեջանում քաղաքական վերահսկողությունը դադարու՞մ է

Ադրբեջանում քաղաքական վերահսկողությունը դադարու՞մ է

Իլհամ Ալիեւի հրամանագրով լուծարվել է նախագահի աշխատակազմի քաղաքական վերլուծության եւ կանխատեսումների բաժինը: Դատելով անվանումից, այդ կառույցն զբաղվել է ներքաղաքական իրավիճակի ուսումնասիրությամբ եւ հնարավոր զարգացումների մասին կանխատեսումներով:

Փաստացի Ադրբեջանում ներքաղաքական իրավիճակը գտնվել է նախագահի անմիջական վերահսկողության տակ եւ, ամենայն հավանականությամբ, ըստ այդմ էլ հրահանգավորվել են պատկան մարմինները՝ ինչպես վարվել այս կամ այն կուսակցության, խմբի, խմբավորման հետ: Այդ հարցերով զբաղվող կառույցի լուծարումը նշանակու՞մ է, արդյոք, որ Ադրբեջանում գոնե ֆորմալ առումով քաղաքական հետապնդման գործիքազմերը կորցնում են կարեւորությունը: Արտահերթ խորհրդարանական ընտրություննեը ցույց կտան, թե իրականում որքանով է ,,ազատականանում,, Ադրբեջանի ներքաղաքական իրավիճակը: