Հայաստանի հավաքականը հաղթում է

Հայաստանի հավաքականը հաղթում է

Հայաստանի հավաքականը Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականի հետ խաղում 2-րդ գոլը խփեց՝ առաջ անցնելով հաշվի մեջ: Դուբլի հեղինակ դարձավ Հենրիխ Մխիթարյանը: Նա առաջին գոլը խփել էր 1-ին խաղակեսում, երկրորդը խփեց 2-րդ խաղակեսի միջնամասում: Չափազանց լարված պայքար է ընթանում: Հայաստանի հավաքականին Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտում երկրպագում են ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը, ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը և բազմաթիվ երկրպագուներ:

Ցավոք, մեր 2-րդ գոլից հետո պատասխան գոլը խփեց նաև մրցակիցը՝ հաշիվը հավասարեցնելով՝ 2:2:

Րոպեներ անց մեր հավաքականից 19 համարի խաղացող Հովհաննես Համբարձումյանը նորից առաջ մղեց մեր թիմին՝ երրորդ գնդակը ուղարկելով մրցակցի դարպասը: Այս պահին մեր հավաքականը հաղթում է 3:2 հաշվով: