Մոլորված զինծառայողը հայտնաբերվել է

Մոլորված զինծառայողը հայտնաբերվել է

Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, մարտի 21-ին՝ ժամը 12:20-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ զինծառայող Մարտին Գյուլնաջարյանը, մարտական հենակետ մեքենայով սնունդ տեղափոխելիս, վատ տեսանելիության և մառախուղի պայմաններում նախնական տվյալներով մոլորվել է տեղանքում ու մեքենայով հայտնվել ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքում։

Քիչ առաջ տեղեկացանք, որ մոլորված զինծառայողը հայտնաբերվել է։Խնձորեսկի գյուղապետ Երվանդ Մալունցը մեզ հետ զրույցում հայտնեց․

«Նա այժմ գտնվում է մեր դիրքերից մեկում։ Փրկվել է, հասել է դիրքեր»։

ՀԳ․ Պաշտպանության նախարարությունից էլ հայտնում են․

«Մարտի 22-ին ՀՀ ԶՈՒ զինծառայող Մ. Գ.-ն, ով մարտի 21-ին մարտական հենակետ մեքենայով սնունդ տեղափոխելիս մոլորվել էր տեղանքում, որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է: Զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում»: