«Հրապարակ». ՍԴ-ում իրական ճգնաժամը հիմա է

«Հրապարակ». ՍԴ-ում իրական ճգնաժամը հիմա է

Երեկ հերթական անգամ քվորումի բացակայության հիմքով չի կայացել Սահմանադրական դատարանի նիստը, որի օրակարգում ընդգրկված էր 5 հարց։ Ավելի վաղ հայտնել ենք, որ քվորումի բացակայության պատճառով տեղի չեն ունեցել նաեւ հունիսի 30-ին եւ հուլիսի 7-ին նախատեսված նիստերը, ինչն աննախադեպ երեւույթ է Սահմանադրական դատարանի 25 տարվա պատմության մեջ։

ՍԴ հաջորդ նիստը նշանակվել է օգոստոսի 25-ին, թերեւս ՍԴ-ում իրական ճգնաժամը հիմա է սկսվել, ոչ թե ամիսներ առաջ, ինչի մասին այդքան թմբկահարում էին իշխանականները։