Ընկեր պատգամավորներ, ինչ գործ ունեք գյուղացու ու իր ոչխարների հետ

Ընկեր պատգամավորներ, ինչ գործ ունեք գյուղացու ու  իր ոչխարների հետ

«Հայաստանի ագրարագյուղացիական միավորում» հ/կ-ի նախագահ Հրաչ Բերբերյանի կարծիքով՝ Հայաստանում «գյուղմթերքի վիճակը» նույնն է, ինչ աղբը Երևանում կամ Երևանը՝ աղբում։ Նրա խոսքով՝ երաշտ է, պետությունը չի հայտարարում։ Գյուղմթերքի գները ըստ նրա՝ որոշ ուղղություններով մնացել են նույնը, ինչ նախորդ տարի, որոշ ուղղություններով գնաճ են արձանագրում։ Կարտոֆիլի մեկ կիլիոգրամ, օրինակ, այս տարի արդեն 300 դրամ է, նախորդ տարվա 250 փոխարեն, և Բերբերյանի կանխատեսումներով՝ գարնանը կարժենա 500։ «Ոչինչ չի արվում գյուղացու համար, քաոսային վիճակ է, մեծածախ շուկաներ են, Երևանի քաղաքապետարանն էլ մենակ մի բան մասին է մտածում, որ փողոցներում ոչինչ չվաճառվի։ Թե իրենց տունը ինչ են ուտում, մնում եմ զարմացած»,-ասա Բերբերյանը։

Նա խնդրում է իրեն բացատրել՝ եթե Հայաստանը չունի կայացած ոռոգման համակարգ, կայացած հակակարկտային ծառայություն, լավ աշխատող անասնաբուժություն, բույսերի պաշտպանություն, ինչպես կարող է վեց մարզերում իրականացվել գյուղատնտեսության ապահովագրության ծրագիր։
«Էլի փող ուտելու տե՞ղ է, Տիգրան Սարգսյանի ժամանակ հենց նման գերմանական վարկով թալան արեցին նույն ապահովագրության անվան տակ։ Էդ նույն մարդիկ են, որոնք իրենք իրենց առանց գյուղացուն հարցնելու ծրագրեր են մոտենում։ Եվ արդյունքում այդ գումարները ոչ թե գյուղացուն են սուբիսադավորում, այլ անցնում են իրենց ԾԻԳ-երին, իրենք էլ իրենց համար ֆինանսավորում են։  Էլի իրենց «սմարթգոմերի» մասին չեն խոսում, որովհետև գյուղացին հասկացավ, որ պոլիէթիլէնայյին թաղանթով գոմեր չեն լինում»,-ասում է Բերբերյանը։
Նա  ասում է, որ թող  այդ փողը տան գյուղացուն տան, ինքը կորոշի՝ սմարթգո՞մ կառուցի, ցորեն ցանի, թե քանի գլուխ ոչխար պահի ու ավելացնում՝ «ընկեր պատգամավորներ, դուք ինչ գործ ունեք գյուղացու ու նրա ոչխարների հետ»։
Բերբերյանին անհեթեթ է թվում նաև այս կառավարության ոչխարաբուծության ու այծաբուծության ծրագիրը։  Ասաց, որ «Իմ քայլի» Վարազդատ Կարապետյանը լավ կլինի՝ հեռու մնա գյուղատնտեսական օրենսդրական նախաձեռնություններից և զբաղվի ապահավոգրությամբ։
Ըստ Բերբերյանի՝ վերջին 3 տարիներին Հայաստանում շուրջ 150 հազարով պակասել է անսանագլխաքանակը։
«Պատճառը մի կողմից 20 տարվա քաղաքականությունը, շուկայի կանոնակարգումը և ոչխարը անսահամանափակ թույլ են տալիս արտահանել»,-ասում է Բերբերյանը։ Հիշեցննեք, որ Հայաստանի  2019-2023 թթ․ ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման պետական աջակցության ծրագրի նպատակների մեկն էլ կենդանի ոչխարի և/կամ ոչխարամսի և այծի պանրի արտա­հանման ծավալների ավելացումն է, որովհետև  ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ հանրապետությունը ինքնաբավ է ոչխարի մսի գծով և այդ ցուցանիշը կազմում է 138.9 տոկոս։ Այսինքն՝ այս ճյուղն ունի արտահանման մեծ ներուժ։ Վերջին 4 տարիների ընթացքում հանրապետությունից տարեկան արտահանվել է միջինը 21.6 հազար գլուխ ոչխար և 2.1 հազար տոննա ոչխարի միս: Միայն 2019 թվականին (մայիսի 31-ի դրությամբ), ըստ օպերատիվ տվյալների հանրապետությու­նից արտահանվել է 9.5 հազար գլուխ ոչխար և 21 տոննա ոչխարի միս: Արտահանման հիմնական ուղղություններն են՝ Իրանի Իսլամական Հանրապետու­թյունը, Արաբա­կան Միացյալ Էմիրությունները, Քաթարը, Քուվեյթը, Վրաստանը: