Ստեփանակերտում վերջին հրաժեշտն են տվել պայթյունի հետևանքով զոհված Արցախի բնակիչներին

Ստեփանակերտում վերջին հրաժեշտն են տվել պայթյունի հետևանքով զոհված Արցախի բնակիչներին

Ինչպես հայտարարվել է երեկ, ԱՀ նախագահի հրամանագրով Արցախում ևս հայտարարվել է երկօրյա սուգ այսօր ու վաղը՝ ի հիշատակ 2022թ օգոստոսի 14-ին «Երևանի պահածոների գործարան» ՓԲԸ-ի տարածքում տեղի ունեցած հրդեհի և պայթյունի հետևանքով զոհված անձանց:

Տվյալ հրամանագրի և «Արցախի Հանրապետության դրոշի մասին» ու «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքների համաձայն՝ սգո օրերին պետական ու համայնքային հիմնարկներում ԱՀ պետական դրոշը խոնարհվել է և արգելվել է գովազդի ու զվարճալի հաղորդումների հեռարձակումը:

Իսկ այսօր Ստեփանակերտում վերջին հրաժեշտն ենք տվել պայթյունի հետևանքով զոհված Արցախի բնակիչներին՝ Էռնա Գրիգորյանին ու Հարություն Գարաքյանին:

Թող Աստված լուսավորի «Սուրմալու» առևտրի կենտրոնի պայթյունի բոլոր զոհերի հոգիները. համբերություն նրանց հարազատներին:

Արցախի Պետական նախարար Արտակ Բեգլարյան