«Յուվենտուսի» ֆուտոլիստները սպասում են Ռոնալդուի ներուղությանը

«Յուվենտուսի» ֆուտոլիստները սպասում են Ռոնալդուի ներուղությանը

Ինչպես փոխանցում է La Gazetta dello Sport-ը, Թուրինի «Յուվենտուսի» հանդերձարանում լարված իրավիճակ է ստեղծվել․ թիմի մի շարք ֆուտբոլիստներ հույս ունեն, որ պորտուգալացի  Կրիշտիանու Ռոնալդուն ներողություն կխդրի  իրենցից ցուցաբերած պահվածքի համար։ 
Բանն այն է, որ Ռոնալդուն «Միլանի» դեմ խաղում փոխարինվել էր 54-րդ րոպեին՝ խաղադաշտում տեղը զիջելով Դիբալային: Կրիշտիանուն  միանգամից գնացել էր հանդերձարան և մինչ հանդիպման ավարտը հեռացել էր ստադիոնից:

Ըստ աղբյուրի՝ «Յուվենթուսում» որոշել են չտուգանել ֆուտբոլիստին, բայց ակումբի սպորտային տնօրեն Ֆաբիո Պարատիչին կապ է հաստատել ֆուտբոլիստի գործակալ Ժորժե Մենդեշի հետ, որպեսզի վերջինս զրույց ունենա պորտուգալացու հետ: