Պարո՛ն Ավինյան, եկել եմ ձեր տրամադրությունը փչացնեմ

Պարո՛ն Ավինյան, եկել եմ ձեր տրամադրությունը փչացնեմ

Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար Գրիգոր Երիցյանն իր ելույթում, դիմելով քաղաքապետ Տիգրան Ավինյանին, հայտարարեց.

«Օրակարգի հարցերից մեկը պարունակում է ակնհայտ կեղծ տեղեկատվություն: Ինչպես գիտեք, իշխող խմբավորումն օրակարգում է ներառել իմ՝ որպես ավագանու անդամի լիազորությունների դադարեցման նախագիծը: Ես շատ լավ հասկանում եմ ինձ հեռացնելու հրատապությունը, բայց, պարո՛ն Ավինյան, եկել եմ ձեր տրամադրությունը փչացնեմ. այդ նախագծով դա անել հնարավոր չէ: Նշված կեղծ հիմքերից մեկը հետևյալն է՝ Գրիգոր Երիցյանը բացակայել է ավագանու հինգերորդ գումարման երկրորդ նստաշրջանի ընթացքում հինգ նիստերից չորսին, իսկ հիմա ուշադիր. հայտարարում եմ, որ այս պնդումը կեղծ է, չի համապատասխանում իրականությանը: Ես մշտապես ներկա եմ եղել ավագանու նիստերին»: