Սինթետիկ երջանկությունը կամ հայկական փակ ժողովրդավարությունը

Սինթետիկ երջանկությունը կամ հայկական փակ ժողովրդավարությունը

Մեր օրերում թափ է առնում հոգեբանության մի նոր ուղղություն, որը ուսումնասիրում է մարդկանց երջանկությունը:

Այս տեսության առաջամարտիկ Դեն Ժիլբերտը առաջ է քաշում հետևայլ մտքերը՝

• Մարդիկ իրենց հավասարապես երջանիկ են զգում, թե՛ բաղձալի նպատակին հասնելիս, թե՛ տապալվելիս;
• երբ մարդիկ գիտակցում են իրավիճակի անդառնալիությունը, փորձում են ստեղծված իրավիճակում գտնել առավելություններ, դրանք բարձրաձայնել:
Առաջին հայացքից դատարկաբանություն թվացող այս տեսությունը իր փառահեղ փորձարկումը անցնում է Հայաստանում սկսած 2020 թվականից:

2021 թվականին խորհրդարանական ընտրություններին 680 հազար մարդ «հաջողությամբ հանձնեց» այս թեստը՝ ընտրելով դավաճան-անինքնասերների խմբակը:
680 հազար մարդ իրական երջանկության պակասը լրացրեց սինթետիկ երջանկությամբ, գտավ կապիտուլյացիայի մեջ դրական կողմեր ու առավելություններ, հիմա էլ շարունակում է ապրել «երջանիկ»:

Կարող է թվալ, թե սա զուտ պատահականության արդյունք է, սակայն, ինչպես արևելյան իմաստնություն է պնդում՝ պատահակությունները պատահական չեն։ Դեռևս 2018 թվականի իշխանափոխությունից հետո կառավարության ծրագրում մի անհասկանալի և անչափելի միտք էր ներկայացված․ «երջանիկ քաղաքացի»: 

Փաստորեն, քայլերթի հենց սկզբից վերը նշված տեսությունը սկսեց գործարկվել հայ իրականությունում։

Հենց այս տեսության հաջող կիրարկումից հետո Եվրոպայի ու ԱՄՆ դեսպանները Հայաստանում «ժողովրդավարական» ֆորում արեցին ոստիկանական պատնեշի ներսում՝ հռչակելով փակ ժողովրդավարության նոր հռչակագիրը:

Ժողովրդավարության այս նոր ձևը փաստում է. «իշխանությունները ինչ ուզեն կարող են անել, եթե պատրաստ են Ռուսաստանի դեմ գործողություններ ու քաղաքականություն իրականացնել»:

Մենք պետք է գիտակցենք, որ սինթետիկ երջանկության պայմաններում ժողովրդավարությունը փակ է լինում, խաղաղությունը՝ ստորցուցիչ, իշխնությունը՝ թշնամու շահը սպասարկող, սակայն դա չի նկատվում, քանի որ տեխնոլոգիական ներարկումները հնարավորություն չեն տալիս մեզ իրականություն տարբերել միրաժային ցնորքներից։

Հուսով եմ, սինթետիկ երջանիկները առաջիկայում կկարողանան դուրս գալ այս զգակործան թմբիրից, կվերհիշեն իրական երջանկության գոյության մասին, որից հետո միասին՝ ազգովի, կշարժվենք դեպի Անկախ Հայաստանի Հանրապետություն, որի Արտաքին գործերի նախարարությունը, լինելով երկրի սուբյեկտության խորհրդանիշը, մասնակից կլինի երկրի կառավարմանը, որի Պաշտպանության նախարարը աշխատանքից չի հեռացվի Արցախ այցելելու պատճառով, որի բանակը առանց ԳՇ պետի չի մնա 2 ամիս, որի Մշակույթի նախարարությունը չի օպտիմիզացվի:

Արսեն Մանուկյան, տնտեսական գիտությունների թեկնածու