Մեսսին չի ցանկանում իրեն «կաղապարել» պայմանագրային պարտավորություններով

Մեսսին չի ցանկանում իրեն «կաղապարել» պայմանագրային պարտավորություններով

Արգենտինացի ֆուտբոլիստ, «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին հայտարարել է, որ չէր ուզենա հանդես գալ կատալոնական ակումբի համար՝ զուտ պայմանագրային պարտավորություններից ելնելով։ Այս մասին հայտնում է Marca-ն։ 32-ամյա արգենտինացին այդպիսով արձագանքել է այն շրջանառվող լուրերին, թե իր հետ կնքած պայմանագրում կա դրույթ, որը թույլ է տալիս, որ հեռանա ակումբից՝ սեզոնի ավարտից հետո։ Մեսսին ասել է, որ պատրաստ է մինչ կարիերայի վերջը հանդես գալ «Բարսելոնայի» կազմում, սակայն չի պատրաստվում իրեն «կաղապարել» պայմանագրային պարտավորություններով։