ԱՀԿ-ն կոչ է արել պատրաստ լինել սեպտեմբերին սպասվող կորոնավիրուսային համավարակի երկրորդ ալիքին 

ԱՀԿ-ն կոչ է արել պատրաստ լինել սեպտեմբերին սպասվող կորոնավիրուսային համավարակի երկրորդ ալիքին 

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունում կարծում են, որ կորոնավիրուսային ինֆեկցիայի բռնկման երկրորդ ալիքը կարող է սկսվել արդեն սեպտեմբերին եւ անհրաժեշտ է այսօրվանից պատրաստվել։ Այս մասին հայտարարել է կազմակերպության եվրոպական ռեգիոնալ օֆիսի ղեկավար Հանս Կլյուգեն, ինչպես փոխանցում է «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը։

«Եվրոպական երկրների մեծ մասում այժմ դրական վիճակ է նկատվում կապված կորոնավիրուսի հետ, սակայն պետք է պատրաստ լինել երկրորդ ալիքին, որը հնարավոր է սկսվի սեպտեմբերին, երբ նաեւ սեզոնային գրիպն է բռնկվում»,- ասել է Կլյուգեն։ Նա հավելել է, որ եթե իրադրությունը կայունացել է կամ բարելավել, ապա ժամանակը պետք է օգտագործել եւ պատրաստվել, եւ ոչ թե տոնախմբություն կազմակերպել։