Եկել եմ օգնելու, որ քաղաքապետը կատարի իր խոստումը
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը ԱԺ-ում բարձրաձայնեց Երևանում ավտոբուսների վարորդների գործադուլի մասին: Նա նշեց, որ օգտվում է առիթից, քանի որ նաև կառավարության անդամներն են ներկայիս նիստում, և բարձրացնում է կարևոր օրակարգային հարց, որը վերաբերում է երկրի բնակչության առնվազն մեկ երրորդին, Երևան քաղաքի տրանսպորտին: Ավետիսյանը շեշտեց, որ, չնայած պիկ ժամը անցել է, ներկա վիճակը շարունակում է մնալ աղետալի, ու ամեն ինչ ակնհայտորեն ցույց է տալիս տրանսպորտային համակարգի խնդիրները:
«Ես այստեղ եկել եմ օգնելու, որպեսզի քաղաքապետը, եթե կարելի է ասել, կատարի իր խոստումը։ Նա ասում էր՝ «ասեք, մենք կանենք», բայց մարդիկ ասում են բարդ բաներ, դժվար հարցեր, ասում ենք՝ գնացեք ու լուծեք, որովհետև տրանսպորտը այս վիճակում է, բայց խոստացել եք, պետք է գնաք ու արեք»,-ասաց նա:
Կարծիքներ