Վայելեցինք Հայաստանի հյուրընկալությունն ու ջերմությունը․ Սաթի Կազանովա

Վայելեցինք Հայաստանի հյուրընկալությունն ու ջերմությունը․ Սաթի Կազանովա

Հայտնի ռուս երգչուհի Սաթի Կազանովան իր ամուսնու հետ այցելել է Հայաստան եւ կիսվել տպավորություններով, հրապարակելով լուսանկարներ իր ինստագրամյան էջում։ Երգչուհին նկարներից մեկում Խոր Վիրապի վանքում է, Արարատի ֆոնին, իսկ մյուսում՝ Մատենադարանի ֆոնին։ Նա Հայաստան այցելել է մասնակցելու համար բարեգործական համերգի, նվիրված ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Իոսիֆ Կոբզոնին։ «Ամոթ էլ է ասել, որ առաջին անգամ այցելեցի այդ զարմանահրաշ ու գեղեցիկ երկիրը, լինելով կովկասցի։ Մենք, ամուսնուս հետ, վայելեցինք Հայաստանի հյուրընկալությունն ու ջերմությունը»,- գրել է երգչուհին։ Նա նաեւ խոստովանել է, որ հուշ երեկոյից հետո ավելի շատ բան է իմացել «այդ մեծ մարդու եւ արտիստի մասին, ու ավելի է աճել նրա հանդեպ ունեցած հարգանքը, երախտագիտությունն ու սերը»։