Զո՞հ ունենք

Զո՞հ ունենք

Հենց նոր տեղեկություն ստացանք, որ Տավուշում զոհ ունեք։ Տեղեկությունը մեզ փոխանցեցին դիրքերից։ Ըստ այդ տեղեկությունների, մեկ ծանր վիրավոր, մեկ զոհ կա, վիրավորը պայմանագրային զինծառայող է Այգեձորից, իսկ զոհվածը կապիտան է Գյումրիից։ Հիշեցնենք, որ մենք գրել էինք, որ Չինարիի հատվածում սահմանը հիմնականում պահում են պայմանագրային զինծառայողները։ 

Փորձեցինք պաշտոնապես ճշտել տեղեկությունը՝ պաշտպանության նախարարության հետ կապ հաստատել չհաջողվեց՝ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը չի պատասխանում զանգերին։ 

Կապվեցինք քաղաքացիական ծառայությունների հետ, նրանք տեղեկություն չունեին։ Մեզ հայտնի է նաեւ զոհվածի անունը, սակայն չենք հրապարակում՝ սպասելով պաշտոնական տեղեկատվության հրապարակմանը։

Սպասում ենք ՊՆ արձագանքին։