«Միսս տիեզերք 2012»-ը ներկայացել է «մերկ» զգեստով (լուսանկարներ)

«Միսս տիեզերք 2012»-ը ներկայացել է «մերկ» զգեստով (լուսանկարներ)

«Միսս տիեզերք 2012» մրցույթի հաղթող, ամերիկացի դերասանուհի և մոդել Օլիվիա Կալպոն Instagram-ում հրապարակել է համարձակ զգեստով լուսանկարներ:։

29-ամյա Կալպոն արձակուրդն անցակցրել է մեքսիկական Կաբո Սան Լուկասի ափին և տեղավորվել շքեղ Waldorf Astoria Los Cabos Pedregal հյուրանոցում։

Երեկոյան զբոսանքներից մեկի համար Օլիվիան ընտրել է Aya Muse ապրանքանիշի կիսաթափանցիկ հանդերձանք՝ ձախ կողմի լայն բացվածքով, որը միացված է թելերով։ Կադրերից դատելով` նա ներկայացել է առանց ներքնազգեստի։

Նշենք, որ Կալպոյի նկարները հավաքել են ավելի քան 208 հազար հավանում և գրեթե 1,5 հազար մեկնաբանություն։ Ընդհանուր առմամբ, մոդելի էջին բաժանորդագրվել է հինգ միլիոն մարդ։