Ձերբակալվել է՝ մանկահասակ դստերը վաճառելու պահին

Ձերբակալվել է՝ մանկահասակ դստերը վաճառելու պահին

Ուզբեկստանում ոստիկանությունը ձերբակալել են երիտասարդ կնոջն այն պահին, երբ փորձել է վաճառել դստերը՝ հինգ հազար դոլարով։ Դեպքը տեղի է ունեցել Անդիժանում, որը գտնվում է երկրի արեւելքում։ Երեխան եղել է ութ ամսեկան։ Այս մասին հայտնում է այդ երկրի Գլխավոր դատախազությունը։ Հայտնի է, որ երեխային վաճառել փորձող կինը ընդամենը եղել է քսան տարեկան։ Երեխան ունեցել է ծննդյան վկայական։ Կնոջ հանդեպ հարուցվել է քրեական գործ՝ անչափահասների վաճառքի հոդվածի հատկանիշներով։ Նրան սպառնում է մինչեւ 12 տարվա ազատազրկում։