Նուրմագոմեդով-Ֆերգյուսոն մենամարտը չեղարկման եզրին է

Նուրմագոմեդով-Ֆերգյուսոն մենամարտը չեղարկման եզրին է

Նուրմագոմեդով-Ֆերգյուսոն սպասված  մենամարտը, որը  նախատեսված է անցկացնել ապրիլի 18-ին,
ամենայն հավանականությամբ, տեղի չի ունենա։ Այս մասին ինստագրամում ուղիղ եթերով հայտարարել է Խառը մենամարտերի թեթև քաշային կարգում UFC չեմպիոն, ռուսաստանցի Խաբիբ Նուրմագոմեդովը։

«Ես հիմա գտնվում եմ Ռուսաստանում և մարզվում եմ՝ պատրաստվելով մի մենամարտի, որը, ամենայն հավանականությամբ, տեղի չի ունենա:UFC-ն որոշել է մենամարտն անցկացնել ԱՄՆ-ում, սակայն ես արտակարգ դրության պայմաններում չեմ կարող լքել Ռուսաստանը: Որոշակի տեղեկություններ կան արդեն, որ  UFC-ն  նոր մրցակից է փնտրում Ֆերգյուսոնի համար»,- նշել է Նուրմագոմեդովը։