Սերժ Սարգսյանը Եռաբլուրում․ լուսանկարներ

Սերժ Սարգսյանը Եռաբլուրում․ լուսանկարներ

ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի ֆեյսբուքյան էջում լուսանկարներ են հրապարակվել.

«Սերժ Սարգսյանը Եռաբլուրում
հարգանքի տուրք է մատուցել ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսների հիշատակին

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն` հարգանքի և երախտագիտության տուրք մատուցել հակառակորդի կողմից 2016թ. սանձազերծված ապրիլյան ռազմական ագրեսիայի ժամանակ և Արցախյան ազատամարտում նահատակված հերոսների հիշատակին:

Սերժ Սարգսյանը ծաղիկներ է խոնարհել ապրիլյան քառօրյա պատերազմում իրենց կյանքը զոհաբերած հայորդիների և զորավար Անդրանիկ Օզանյանի ու սպարապետ Վազգեն Սարգսյանի շիրիմներին:

ՀՀ երրորդ նախագահը նաև ծաղկեպսակ է դրել զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին»: