Տարի վեց ամիս է՝ օտպուսկ չեն տալիս, կգնամ, կգողանամ, կբերեմ Հայաստան

Տարի վեց ամիս է՝ օտպուսկ չեն տալիս, կգնամ, կգողանամ, կբերեմ Հայաստան

Հասկանու՞մ եք, անգամ օտպուսկ չեն թողել գա,տարի վեց ամիս է ծառայում է։ Տղես արդեն կես կիլո է դարձել, այս պահին էլ ջերմության մեջ պառկած է։ 

Այս մասին քիչ առաջ կառավարության շենքի դիմաց ընթացող բողոքի ակցիայի ժամանակ ասաց ժամկետային զինծառայողներից մեկի ծնողը։ Հիշեցնենք, որ ժամկետային զինծառայողների ծնողներն այս պահին  հերթական բողոքի ակցիան են իրականացնում կառավարության շենքի դիմաց, պնդում են՝ իրենց որդիները պետք է ծառայությունը շարունակեն ՀՀ-ում, այլ ոչ Արցախում։ Ծնողները հանդիպում են պահանջում վարչապետ Փաշինյանի հետ։

«Ես չեմ ասում , թե որ հիվանդ է չեն նայում, նայում են, բայց ի՞նչ է նշանակում արձակուրդ չտալ։ Ես ուզում եմ , որ առհասարակ իմ տղեն գա Հայաստանում ծառայի, չեմ ասում թող չծառայի, ես հպարտ եմ, որ զինվորի մայր եմ, բա պիտի ծառայի ,իր պարտքը թող կատարի, բայց, կրկնում եմ, ՀՀ-ում։ Եթե չբերեն, ինքս կգնամ կվերցնեմ, կբերեմ, կգողանամ կբերեմ։ Թող մի հատ իրենց երեխաներին տանեն դիրքում կանգնացնեն, տեսնեն՝ հեշտ է ծնողի համար, թե չէ։ Նույնիսկ էդ 5-ից 7 օրը որ հասնում է զինվորին, էդ էլ չեն թողել գա»,- ասաց ծնողը։