«Աբիժնիկներ» չունենալու համար Փաշինյանը որոշել է բոլորին գործ տալ | Հրապարակի էջերում 24.09.2019

Նիկոլ Փաշինյանի կադրային քաղաքականությունից տպավորություն է ստեղծվում, որ որոշել է չմեծացնել «աբիժնիկների» բանակը եւ բոլոր հեռացվածներին ինչ-որ գործ է տալիս։ Այդ սկզբունքով Վալերի Օսիպյանին, որի ազատումը կառավարության աշխատակազմի ղեկավարը բացատրում էր նրա վատ աշխատանքով, նշանակեց գլխավոր խորհրդական, երեկ էլ իր օգնական նշանակեց աղմկոտ պատմություններից հետո 3 շաբաթ առաջ վարչապետի որոշմամբ պաշտոնանկ արված աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցապծառայության նախկին պետ Սուրեն Ղամբարյանին։

Օրվա ուշագրավ հրապարակումները «Հրապարակի էջերում»։