ԿԸՀ-ն քննելու է, ՔՊ-ի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու հարցով, մեր դիմումը․ Զոհրաբյան

ԿԸՀ-ն քննելու է, ՔՊ-ի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու հարցով, մեր դիմումը․ Զոհրաբյան

Փաստաբանների պալատի նախագահ, «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության նախագահ Արա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Կենտրոնական ընտրական հանձնաժողովը 13.06.2021թ. ժամը 15:00-ին քննելու է «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության դիմումը՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու հարցով դատարան դիմելու մասին:

Հիշեցնում եմ, որ «Զարթոնք» ԱՔԿ-ն դիմել էր ԿԸՀ-ին, քանի որ Նիկոլ Փաշինյանի կողմից ատելության, բռնության կոչեր ներկայացնելու պատճառով չի ապահովվում ազատ ընտրությունը»: