ՔՊ-ն 17։00-ին նիստ է հրավիրել, հանդիպելու են ՄԻՊ թեկնածուի՞ն

ՔՊ-ն 17։00-ին նիստ է հրավիրել, հանդիպելու են ՄԻՊ թեկնածուի՞ն

Մեր տեղեկություններով՝ այսօր՝ ժամը 17:00-ին ՔՊ խմբակցության անդամները կհանդիպեն ՄԻՊ թեկնածուի հետ, որը գլխավոր դատախազի տեղակալ Անահիտ Մանասյանն է՝ համատեղության կարգով Աննա Վարդապետյանի ընկերուհին։

Ուշագրավ է, որ ՔՊ-ական պատգամավորներին հարկ չեն համարել տեղեկացնելու, որ հանդիպելու են ՄԻՊ թեկնածուի հետ, ընդամենն ասել են, թե խմբակցության նիստ է նշանակված։

Հիշեցնենք, որ այս տարվա հունվարի 23-ից ՄԻՊ պաշտոնը թափուր է, նախկին ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանը հրաժարականի դիմում գրեց՝ պատճառաբանելով, որ այլ պաշտոնի է անցնում, սակայն մինչ օրս գործազուրկ է։