Հին հռոմեական բնակավայր է հայտնաբերվել 

Հին հռոմեական բնակավայր է հայտնաբերվել 

Անգլիայում Մերկուրի հին հռոմեական աստծո գլուխը պատկերող կավե քանդակի հայտնաբերման շնորհիվ հնագետները բացահայտել են հին հռոմեական ժամանակների բնակավայր, որը մինչ այդ հայտնի չի եղել գիտնականներին։ Հնագետները քանդակը հայտնաբերել են Քենթի կուսմության Սմոլիտ-Փլեյս բնակավայրում, որը միջնադարում հայտնի է եղել որպես նավաշինական կայան։ Քանդակը մոտ 2 հազար տարեկան է։

Պեղումները ցույց են տվել, որ այդ վայրում 1-3-րդ դարերում եղել է հին հռոմեական բնակավայր։ Ներկայում հնավայրից ավելի քան 10 այսպես կոչված՝ Հռոմեական Բրիտանիայի ժամանակների արձաններ են արդեն բացահայտվել, որոնք պատկերում են կին աստվածուհիների, այդ թվում նաեւ՝ Վեներա աստվածուհուն։