Եվրադատարանը պատասխանել է 4 հարցից 2-ին

Եվրադատարանը պատասխանել է 4 հարցից 2-ին

Եվրադատարանը հրապարակել է խորհրդատվական կարծիքը Ռոբերտ Քոչարյանին մեղսագրվող հոդվածի վերաբերյալ։ Դատարանը չի պատասխանել  Սահմանադրական դատարանի չորս հարցերից երկուսին։ Մասնավորապես, նրանք չեն կարողացել գտնել կապը հարցերի եւ ընթացիկ վարույթների միջեւ։

Հիշեցնենք, որ Սահմանադրական դատարանը  անցած տարի դիմել էր ՄԻԵԴ-ին եւ Վենետիկի հանձնաժողով՝ խորհրդատվական կարծիք ստանալու։

Մենք փորձեցինք կապ հաստատել Քոչարյանի պաշտպանական թիմի անդամների հետ, սակայն նրանք հեռախոսազանգերին եւ հաղորդագրություններին չեն պատասխանում։ Ամենայն հավանականությամբ, ծանոթանում են խորհրդատվական կարծիքի բովանդակությանը։

Հիշեցնենք նաեւ, որ երկրորդ նախագահը մեղադրվում է Մարտի մեկի գործով սահմանադրական կարգը տապալելու մեջ։