Կասեցնում եմ ՔՊ-ի հետ համագործակցությունս․ Հակոբ Ասլանյան

Կասեցնում եմ ՔՊ-ի հետ համագործակցությունս․ Հակոբ Ասլանյան

ԱԺ պատգամավոր Հակոբ Ասլանյանը ՔՊ-ի հետ համագործակցությունը դադարեցնում է։

«Մեկ ամսով կասեցնում եմ իմ մասնակցությունը ՔՊ խմբակցությանը։ Պատճառը Հովիկ Աղազարյանի շուրջ տեղի ունեցող զարգացումներն են»,-«Ֆակտորի» հետ զրույցում հայտնել է Ասլանյանը։

Հիշեցնենք, օրերս մենք գրել էինք, որ  ՔՊ նիստում Աղազարյանին մեղադրել են նախեւառաջ թիմին դավաճանելու մեջ, կրկնել են, որ նա պետք է «արժանի պատիժ ստանա», թեեւ ներքուստ ոչ մեկը, անգամ Կոնջորյանը, համաձայն չէ կատարվածի հետ։ Աղազարյանի ընկերոջ` Հակոբ Ասլանյանի սիրտը չի դիմացել, քննարկման կեսից դուրս է եկել եւ բարձրաձայն վրդովված խոսելով` հեռացել։