Կորոնավիրուսից մեկ օրում Ռուսաստանում մահացել է 174 մարդ

Կորոնավիրուսից մեկ օրում Ռուսաստանում մահացել է 174 մարդ

Մեկ օրում Ռուսաստանում կորոնավիրուսային ինֆեկցիայից մահացել է 174 մարդ։ Այս մասին հայտնում է ТАСС-ը։ Ընդհանուր առմամբ կորոնավիրուսային պանդեմիայի ողջ ընթացքում մահացածների թիվը Ռուսաստանում կազմում է 4142 մարդ, կամ ընդհանուր վարակվածների 1,09 տոկոսը։ Առողջացածների ընդհանուր թիվը կազմում է 150 993 մարդ, կամ ընդհանուր վարակվածության 40 տոկոսը։ Հիվանդացության ընդհանուր թիվը կազմում է 379 051 մարդ։ Մեկ օրվա կտրվածքով առողջացել է 8785 մարդ, իսկ նոր վարակվածների թիվը մեկ օրվա կտրվածքով կազմել է 8371 մարդ։