Աններելի բացթողում մեր խորհրդարանի կողմից

Աններելի բացթողում մեր խորհրդարանի կողմից

Հայաստանի պառլամենտական դիվանագիտությունը պարտություն պարտության հետեւից է գրանցում. ինչո՞ւ չեք մասնակցել ԵԱՀԿ ԽՎ վերջին` առցանց միջազգային միջոցառմանը, որտեղ «ադրբեջանական համայնքի» ներկայացուցիչ` ԵԽԽՎ պատվիրակության անդամ Գանջալիեւը նախ Մեծամորի ատոմակայանի մասով բողոքի նոտա հղեց, ապա Արցախի մասով ինչ ուզեց, ասաց․ հարցրինք ԵԱՀԿ ԽՎ պատվիրակության անդամ Անի Սամսոնյանին՝ «Իմ քայլի» 4 պատգամավորներից ոչ մեկը չի ցանկանում պատասխանել այդ հարցին։

«Արմեն Աշոտյանի ստատուսից տեղյակ եմ խնդրին։ Ի դեպ, դա ոչ թե հիմնական հանդիպում էր, այլ միջանկյալ քննարկում, որին, այո, պետք է մասնակցեինք»: Ինչո՞ւ չմասնակցեցիք։ «Ես տեղյակ չեմ եղել, պետք է հարցնել պատվիրակության նախագահ Կոնջորյանին, թե ինչու իրենցից որեւէ մեկը չի մասնակցել։ Չնայած մեծ աղետ էլ չեմ տեսնում. պարոն Աշոտյանը մի հետաքրքիր դիտարկում էր արել, ասել էր` երգել է ադրբեջանական ձայնասկավառակը։ Ասեմ, որ այն միշտ էլ երգում է, եւ որեւէ նորություն, որպես այդպիսին, չի ասել»: Իսկ ճի՞շտ է այն տեղեկատվությունը, որ նախորդ օրը Արարատ Միրզոյանի զրույցը ԵԱՀԿ ԽՎ ազգությամբ վրացի նախագահ Գեորգի Ծերեթելու հետ` իր ու Կոնջորյանի այս լուրջ բացթողնման հետ էր կապված։ «Կդժվարանամ ասել՝ խոսակցության բովանդակությանը ծանոթ չեմ»: