Բաքվից ՌԴ թռչող ինքնաթիռի օդաչուներին փորձել են կուրացնել
Ադրբեջանից թռչող ռուսական «ԻռԱէրո» ավիաընկերության ինքնաթիռի օդաչուներին երկնքում լազերով փորձել են կուրացնել։ Այս մասին գրում է Aviaincident տելեգրամյան ալիքը։
Նշվում է, որ նոյեմբերի 6-ին Բաքվից Նիժնի Նովգորոդ թռչող մարդատար ինքնաթիռում անսպասելի իրավիճակ է ստեղծվել։
Վայրէջքից քիչ առաջ անձնակազմը հայտնել է օդաչուների խցիկը կանաչ լազերով լուսավորելու փորձի մասին։ Միջադեպը չի ազդել թռիչքի անվտանգության վրա։ Արդյունքում օդանավը բարեհաջող վայրէջք է կատարել նախանշված օդանավակայանում։
Կարծիքներ