Մայրերի օրվա հետ կապված ուղերձ է հրապարակել

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը սոցկայքի իր էջում հրապարակել է ուղերձ՝ Մայրերի օրվա հետ կապված։ Նա իր գնահատանքն է հայտնել երկրի բոլոր մայրերին՝ ընդգծել թե որքան արժեքավոր են նրանք եւ նրանց կատարած զոհողությունները։ Իր ուղերձում Էրդողանը հայտարարել է, որ ցանկացած զավակ մինչեւ վերջ չի կարող վարձահատույց լինել մորը՝ նրա սիրո եւ ջանքերի համար։ Թուրքիայի նախագահը նաեւ ասել է, որ աղոթում է բոլոր այն մայրերի համար, ովքեր արդեն հեռացել են այս աշխարհից, որոնց շարքում նաեւ՝ իր մոր համար։ Իր ուղերձում Թուրքիայի նախագահը հատուկ գնահատանքի է արժանացրել այն մայրերին, որոնց որդիները, լինելով զինվորագրվածներ՝ իրենց կյանքն են զոհել հանուն երկրի։
Կարծիքներ